Գլխավոր / Հայաստան / Մուամար Քադաֆիին Լուսին են ուղարկել

Մուամար Քադաֆիին Լուսին են ուղարկել

Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին վայրէջք է կատարել Լուսնի վրա, հինգշաբթի հայտնել է շվեյցարական «20 Minuten» թերթը:

Պարբերականն իր առաջին էջում հրապարակել է նաև Քադաֆիի լուսանկարը, որտեղ վերջինս տիեզերագնացի հագուստով կանգնած է Լուսնի մակերեսի վրա: Այս կերպ թերթը փորձել է իր ընթերցողների ուշադրությունը հրավիրել լիբիական առաջնորդին նվիրված ծաղրանկարների մրցույթի վրա: Հիշեցնենք, որ Քադաֆիի գտնվելու վայրը վերջին մի քանի շաբաթների ընթացքում անհայտ է մնում:

«20 Minuten»-ը առաջարկել է իր ընթերցողներին մտածել այն մասին, թե որտեղ կարող է լինել Քադաֆին կամ ում կերպարի մեջ կարող է հայտնված լինել, որպեսզի իրեն չճանաչեն:

Շվեյցարացիների կարծիքով, նա կարող էր կերպարանափոխվել Բարաք Օբամայի, Անգելա Մերկելի, Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի, երգչուհի Լեդի Գագայի: Բացի դա նա կարող էր հայտնվել Լուսնի վրա կամ Նևադա նահանգի անապատում:

 

Tekali Taxi