Ոստիկաններին հրահանգել են պրովոկացիաների՞ գնալ
«Ժողովուրդ» օրաթերթի ունեցած տեղեկությունների համաձայն, ոստիկանության` հատկապես Կենտրոնի բաժնի աշխատակիցներին հրահանգել են այսօր`Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքի ու երթի ժամանակ, չխուսափել ընդդիմության ակիտիվիստների հետ պրովոկացիաների գնալուց:
«Ըստ մեր տեղեկությունների` այդ հրահանգն իջեցվել է չորս օր առաջ: Ընդ որում, պրովոկացիաներից, իրենց իսկ ձևակերպմամբ, «չպետք է խուսափեն» հիմնականում քաղաքացիական հագուստով ոստիկանները, որոնք մեծամասամբ լինում են հանրահավաքի վերջին շարքերում: ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հերքել է այս տեղեկությունները` անվանելով դրանք բացարձակ սուտ», - գրում է օրաթերթը: