Home / Հայաստան / Լիբիան 10 օրից նոր կառավարություն կունենա

Լիբիան 10 օրից նոր կառավարություն կունենա

Լիբիայի նոր կառավարությունը կձևավորվի 7-10 օրերի ընթացքում: Այս մասին հայտարարել է ապստամբների առաջնորդ Մահմուդ Ջիբրիլը, հաղորդում է AFP-ն:

Ակնկալվում է, որ նոր կառավարության կազմում կլինեն երկրի բոլոր շրջանների ներկայացուցիչները: Ջիբրիլի խոսքով` ամբողջական իշխանական մարմինների ստեղծումը հնարավոր կլինի իրականացնել միայն Լիբիայի «վերջնական ազատագրման» դեպքում:

Ջիբրիլը նաև հաղորդել է, որ սեպտեմբերի 10-ին Լիբիայում վերսկսվել է նավթի արդյունահանությունը, որն ընդհատվել էր քաղաքացիական պատերազմի պատճառով:

Ներկայումս երկիրը փաստացի ղեկավարում է Ազգային անցումային խորհուրդը` ապստամբների գործադիր իշխանության մարմինը: Անցումային խորհրդի նախագահն է Լիբիայի նախկին արդարադատության նախարար Մուսթաֆա Աբդել Ջալիլը, իսկ Ջիբրիլը զբաղեցնում է վարչապետի պաշտոնը:

Լիբիայի ամբողջական վերահսկումն իրականացնելուն խոչընդոտում է միայն Բանի-Վալիդ, Սիրտ և Սաբխա քաղաքների հաջող պաշտպանությունը, որն իրականացնում են Քադաֆիի համակիրները: Ապստամբներին դեռևս չի հաջողվում պայմանավորվածության գալ այս քաղաքների ցեղային առաջնորդների հետ:

Tekali Taxi