Գլխավոր / Հայաստան / Տիեզերքի ամենագեղեցիկ աղջկան կընտրեն այսօր

Տիեզերքի ամենագեղեցիկ աղջկան կընտրեն այսօր

«Միսս Տիեզերք» գեղեցկության թվով 60-րդ մրցույթը տեղի կունենա այսօր բրազիլական Սան Պաուլո քաղաքում: Ամենագեղեցիկ աղջկա տիտղոսին են հավակնում 89 մասնակիցներ:

Մրցույթի կանոնակարգի համաձայն` դատավորներն իրենց որոշումն արդեն կայացրել են սեպտեմբերի 8-ին և ընտրել են եզրափակիչի 15 մասնակիցների:

Սակայն նրանց անունները հայտնի կդառնան միայն այսօր: Եզրափակիչի ևս մեկ`16-րդ մասնակիցը կընտրվի համացանցի օգտատերերի քվեարկության արդյունքում:

Մրցույթի եզրափակիչը երեք փուլից է բաղկացած: Առաջին փուլում աղջիկները հանդես են գալիս լողազգեսներով: Երկրորդ փուլի համար ընտրված աղջիկները հանդիսատեսին կներկայացնեն իրենց երեկոյան զգեստները: Իսկ վերջին փուլում հայտնված 5 գեղեցկուհիներ կպատասխանեն ժյուրիի անդամների հարցերին: Երեք փուլերում հաջող հանդես եկած լավագույն մասնակիցը կդառնա 2011 թվականի «Միսս Տիեզերքը»:

Tekali Taxi