Գլխավոր / Հայաստան / ԲԿՄԱ-ն փրկվում է վերջին րոպեներին, թուրքական ակումբն անակնկալ հաղթում է Իտալիայում

ԲԿՄԱ-ն փրկվում է վերջին րոպեներին, թուրքական ակումբն անակնկալ հաղթում է Իտալիայում

Չեմպիոնների Լիգայի առաջին տուրի երկրորդ խաղային օրվա ընթացքում ամենամեծ անակնկալը գրանցվեց Միլանում: Տեղի «Ինտերը» սեփական հարկի տակ ընդունել էր թուրքական «Տրաբզոնսպորին», որն ամենահեղինակավոր մրցաշարումհայտնվել էր միայն այն պատճառով, որ Թուրքիայի չեմպինը` «Ֆեներբախչեն» որակազրկվել էր կոռուպցիան սկանդալի հետևանքով:

B խմբի այս խաղում «Տրաբզոնսպորը» լիովին օգտվեց իր հնարավարությունից` 0:0 հաշիվը պահելով մինչև հանդիպման վերջնամաս, իսկ 76-րդ րոպեին նաև խփելով հաղթական գնդակը:

Նույն խմբում սեփական հարկի տակ մոտ էր հաղթանակի Ֆրանսիայի չեմպիոնը` «Լիլը», որը Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ խազում առջևում էր 2:0 հաշվով: Սակայն ֆրանսիացիները չկարողացան պահպանել հաղթական հաշիվը: ԲԿՄԱ-ի հարձակման սուր ծայրին իրեն գերազանց դրսևորեց իվուարցի Սեյդու Դումբիան, ով երկու անգամ տուգանային հրապարակի մատույցներից անկասելի հարվածներ կատարեց` 2:2:

A խմբում առաջատարի դերը ստանձնեց «Բավարիան», որը մրցակցի հարկի տակ պարտության մատնեց իսպանական «Վիլյառեալին» 2:0 հաշվով: Իսկ ահա «Մանչեսթեր Սիթի» սեփական հարկի տակ չկարողացավ կոտրել իտալական «Նապոլիի» դիմադրությունը` 1:1:

C խմբում Չեմպիոնների Լիգայի նախորդ մրցաշարի եզրափակիչ խաղի մասնակիցը` «Մանչեսթեր Յունայթեդը», մրցակցի հարկի ոչ-ոքի` 1:1 խաղաց պորտուգալական «Բենֆիկայի» հետ, իսկ ահա շվեյցարական «Բազելը» 2:1 հաշվով հաղթեց ռումինական «Օցելուլին»:

D խմբում ընդգրկված Մադրիդի «Ռեալը», չնայած մեծառավելությամբ անցկացրեց իր արտագնա հանդիպումը Խորվաթիայի «Դինամոյի» հետ, բայց կարողացավ ընդամենը մեկի գնդակ խփել: Գոլային կոմբիանցիային մասնակցեցին Կրիշտիանու Ռոնալդուն, Կարիմ Բենզեման և Մարսելոն, իսկ վերջակետը գեղեցիկ հարվածով դրեց Անխել Դի Մարիան: Հաղթանակը հնարավորություն տվեց մադրիդցիներին միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը, քանի որ տուրի մյուս խաղում հոլանդական «Այաքսը» սեփական հարկի տակ գոլազուրկ ոչ-ոքի խաղաց Լիոնի «Օլիմպիկի» հետ:

Tekali Taxi