Գլխավոր / Հայաստան / Ինկասացիայի վարորդը «Արդշինինվեստբանկից» 100 հազար դոլար է գողացել

Ինկասացիայի վարորդը «Արդշինինվեստբանկից» 100 հազար դոլար է գողացել

Սեպտեմբերի 14-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Գյումրիի բաժին է դիմել «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ «Գյումրի» մասնաճյուղի ինկասացիայի պետը և հայտնել, որ սեպտեմբերի 13-ին Երևան քաղաքի «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ի «Զեյթուն» մասնաճյուղից ստացել է ութ պարկ գումար, որը տեղափոխել է Գյումրի և տեղավորել իր վարձակալած «Արդշինինվեստբանկ» ընկերության Գյումրիի մասնաճյուղի բունկերում, փակել բանալիով և կնքել, այնուհետև, սեպտեմբերի 14-ին, ժամը 15.00-ին, բունկերը բացելուց հետո, գումարները բաժանելու ժամանակ նկատել է, որ պակասում է մեկ պարկ, որի մեջ եղել է 100.000 դոլար:

Բունկերը բացելու ժամանակ մուտքի դռան փականը վնասված չի եղել, կնիքը խախտված չի եղել, դռան վրա մեխանիկական վնասվածքի հետքեր չեն հայտնաբերվել և ըստ նրա հայտարարության` նշված գումարը անհայտ անձը իրեն անհայտ պայմաններում գողացել է:

Պարզվել է, որ գողությունը կատարել է նշված ինկասացիայի վարորդը՝  25-ամյա Հայկ Չերնամորյանը, ով ձերբակալվել է: Ոստիկանության մամուլի ծառայության փոխանցմամբ` գողոնն առգրավված է: Կատարվում է նախաքննություն:

Tekali Taxi