Գլխավոր / Հայաստան / Սարգսյանն ու Քոչարյանը ԼՂՀ-ում իրար հետ չե՞ն խոսել

Սարգսյանն ու Քոչարյանը ԼՂՀ-ում իրար հետ չե՞ն խոսել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի վատ հարաբերությունների մասին տեղեկատվություն է ստացել Արցախից:

Համաձայն թերթի տվյալների, ԼՂՀ անկախության 20-ամյակի տոնակատարության շրջանակներում (սեպտեմբերի 2-ին) Արցախ այցելած երկու նախագահները մոտ 40 րոպե կողք կողքի կանգնած կամ քայլելիս են եղել, սակայն որևէ բառ չեն փոխանակել: «Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն լուրջ ջանքեր են գործադրել` երկու նախագահներին միմյանց հետ «նստեցնելու» և հարաբերությունները պարզելու համար, սակայն դա անել չի հաջողվել: Ռոբերտ Քոչարյանը միջոցառման ավարտից հետո գնացել է իր տուն:

Tekali Taxi