Գլխավոր / Հայաստան / Անկախության տոնի նախօրեին առաջարկվում է ընդլայնել պայքարը «կեղեքող իշխանավորների դեմ»

Անկախության տոնի նախօրեին առաջարկվում է ընդլայնել պայքարը «կեղեքող իշխանավորների դեմ»

Անկախության հանրաքվեի և Հայաստանի հանրապետության 20-ամյակը պատեհ առիթ է հասկանալու համար հայոց պետականության ներկա վիճակը և հեռանկարները, համոզված են «Սարդարապատ» նախաձեռնության անդմաները:

Այսօր տարածած հայտարարության մեջ «Սարդարապատը» նշում է, որ Հայաստանի հասարակությունը ոչ միայն չի հասել իրական անկախության, այլև գլորվել է օտարման «ճահիճը»:

«Քաղաքա-տնտեսական «վերնախավի» օտարում երկրից, պետականությունից և ժողովրդից, հասարակության օտարում իշխանությունից, հասարակության անդամների օտարում մեկը մյուսից և ի վերջո ամենավտանգավորը` հասարակության օտարում իր հայրենիքից», – «ճահիճն» այսպես է նկարագրում նախաձեռնությունը։

«Սարդարապատի» անդամները նշում են, որ այլընտրանքային նոր որակի գործընընթաց սկսելու համար ասպարեզ են գալիս նոր ուժեր, որոնք արտահայտվում են օրեցօր ավելացող և թափ հավաքող բազմազան քաղաքացիական նախաձեռնությունների տեսքով:

«Շնորհավորելով Հայաստանի և սփյուռքի բոլոր առողջ ուժերին անկախության 20-ամյակի կապակցությամբ, այդուհանդերձ, դատապարտում ենք ներկա ողբերգական վիճակից ուշադրությունը շեղող և տոնակատարությունը «ժանտախտի ժամանակ խրախճանքի» վերածող բոլոր փորձերը և կոչ ենք անում ընդլայնել պայքարը կեղեքող իշխանավորների դեմ` հասնելու համար նրանց հեռացմանը», – եզրափակում է «Սարդարապատը»։

Tekali Taxi