Գլխավոր / Հայաստան / Բրիտանացի հանցագործները կկարողանան հենց բանտախցից շփվել հարազատների հետ

Բրիտանացի հանցագործները կկարողանան հենց բանտախցից շփվել հարազատների հետ

Մեծ Բրիտանիայի արդարադատության նախարարությունը շուտով կարող է թույլատրել յուրաքանչյուր բանտախցում հեռախոսների տեղադրումը:  Հարազատների հետ հեռախոսազրույցները վերահսկվելու են, իսկ փաստաբաններինը` ոչ, գրում է The Daily Mail-ը:

Դրանով իսկ գերատեսչությունը փորձում է վերջ դնել բանտում ծաղկող բջջայինների վաճառքի սև շուկային:

Պարբերականի տվյալների համաձայն, բանտարկյալները ստիպված կլինեն վճարել զանգերի համար` բանտում հատուկ կտրոն գնելով: Միաժամանակ, բանտարկյալները պարտավոր են հաղորդել, թե ում են զանգահարում, իսկ բանտի անձնակազմն իր հերթին իրավունք ունի լսել բոլոր խոսակցությունները, բացառությամբ, փաստաբանների հետ զրույցից:

Բանտի անձնակազմը կարծում է, որ սա կօգնի վերացնել մեկ հեռախոսից օգտվել ցանկացողների հերթերի ժամանակ առաջացող կռիվներն ու վեճերը:

Tekali Taxi