Գլխավոր / Հայաստան / Իշխանությունները բաց են թողնում վերջին հնարավորությունները. Զուրաբյան

Իշխանությունները բաց են թողնում վերջին հնարավորությունները. Զուրաբյան

Իշխանությունները բաց են թողնում երկխոսության միջոցով ազգային հաշտության հասնելու և դեպի ժողովրդավարություն անցնցում անցում կատարելու վերջին հնարավորությունները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը:

«Սերպտեմբերի 23-ին մենք ամփոփելու ենք իշխանություններին տված ժամանակում նրանց կատարած քայլերը, և քայլը արդեն մերն է լինելու: Ժողովուրդը պետք է հավաքվի որոշումներ ընդունելու համար», – ասել է Զուրաբյանը` նշելով, որ «սթափվելու և Հայաստանի քաղաքական համակարգը սահուն գործընթացով վերափոխելու համար շատ քիչ ժամանակ է մնում»:

Tekali Taxi