Գլխավոր / Հայաստան / Երևան-Սևան ճանապարհին «Մերսեդեսի» վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել

Երևան-Սևան ճանապարհին «Մերսեդեսի» վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել

Սեպտեմբերի 18-ին Երևան-Սևան ավտոճա­նա­պար­հի 32-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար: «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառերին, որի հետևանքով զոհվել են ուղևորներ` 19-ամյա Վահե Ասատրյանը և երկու աղջիկներ` Սեդա և Լիլիթ (ազգանուները և ծննդյան թվերը ճշտվում են): Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` մեքենայի 19-ամյա վարորդ Հարություն Թորոսյանը տար­բեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Չարենցավան քաղաքի  հիվան­դա­նոց. նրա առող­­ջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Tekali Taxi