Գլխավոր / Հայաստան / Սեպտեմբերի 21-ին Երևանի փողոցները կրկին կփակեն

Սեպտեմբերի 21-ին Երևանի փողոցները կրկին կփակեն

Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսի  կապակցությամբ, սեպտեմբերի 21-ին, ժամը 05.00-ից  14.00-ն դադարեցվելու է տրանսպորտի շարժը Երևանի հետևյալ փողոցներում.

Կորյունի փողոց, Մեսրոպ Մաշտոցի պողոտա, Մարշալ Բաղրամյան պողոտա` Պռոշյան փողոցից մինչև Մոսկովյան փողոցն ընկած հատվածը, Մոսկովյան փողոց, Սարյան փողոց, Ամիրյան փողոց, Հանրապետության հրապարակ, Տիգրան Մեծի պողոտա, Երվանդ Քոչարի փողոց, Ալեք Մանուկյան փողոց, Սայաթ Նովայի պողոտա, Թումանյան փողոց:

Տոնական միջոցառումների կապակցությամբ սեպտեմբերի 21-ին, ժամը 05.00-ից մինչև ժամը 24.00-ն, Հանրապետության հրապարակի մուտքերը փակ են լինելու, հայտնում են Ոստիկանությունից:

Tekali Taxi