Գլխավոր / Հայաստան / «Բոլոր երևույթների բեկումնային փոփոխությունը հեղափոխություն է». հռչակում է «Փոքր խորհուրդը»

«Բոլոր երևույթների բեկումնային փոփոխությունը հեղափոխություն է». հռչակում է «Փոքր խորհուրդը»

Շաբաթ օրը «Փոքր խորհուրդ» հասարակական-քաղաքական խումբն ամառային ընդմիջումից հետո իր առաջին հավաքն է անցկացրել, որի ընթացքում ներկայացվել է «Փոքր Խորհրդի» հռչակագրի նախագիծը:

Նախագծում նշվում է, որ «Փոքր Խորհուրդը» դիտարկում, հետազոտում, որոնում կամ ինքն է մշակում բոլոր այն տեսությունները ու հայեցակարգերը, որոնք սահմանում են մարդու ինքնիշխանությունը քաղաքական, տնտեսական ու մշակութային ոլորտներում:

«Այն հասարակարգը, կամ կացութաձևը, որը հիմնված է յուրաքանչյուրի իշխանության վրա, մենք անվանում ենք սահմանադրական հասարակարգ, կամ Հանրապետություն:

Եղած իշխանակենտրոն հասարակարգից դեպի հանրապետություն անցումը պահանջում է էական փոփոխություն առօրեա կյանքի բոլոր ոլորտներում, ինչպիսիք են՝ աշխատանաքային հարաբերությունները, տնտեսական քաղաքականությունը, պետական ինստիտուների կազմակերպումը, արդարադատության ու պաշտպանության համակարգի նոր հայեցակարգերի մշակումը, գիտության, կրթության, մշակութային քաղաքականության վերաիմաստավորումը, ընտանեական, մինջսեռային, հարաբերությունների հստակեցումը, պատմության վերանայումը, կենդանիների և բնության նկատմամբ վերաբերմունքի հիմնավորումը, ազգային, պետական, մարդկային ընդհանրությունների նորովի սահմանումը, արտաքին քաղաքականության հիմունքների նորովի գիտակցումն ու մշակումը, արվեստի ակտուալ սահմանումները ու պրակտիկաները:

Կյանքի ամեն ոլորտ ու ամեն երևույթ կերպարանափոխվում է Հանրապետության հաստատման պայմաններում: Բոլոր երևույթների բեկումնային ու միաժամանակ փոփոխությունը, և դրանց միջև ստեղծվող նոր տիպի փոխհարաբերությունը յուրաքանչյուրի ինքնիշխանության սկզբունքի ազդեցության տակ տեղին է անվանել հեղափոխություն, Սահմանադրական, կամ Մշակութային, կամ Հանրապետական հեղափոխություն:

«Փոքր խորհուրդը» դիտարկում է հասարակական կյանքի բոլոր երևույթները սահմանադրական հեղափոխության լույսի տակ` սահմանելով դրանց անհրաժեժշտ բեկման ու փոփոխման ձևը և հնարավոր ընթացքը:

Արդյունքում՝ ձևավորվում է օրինաչափ ապագայի տեսլականը, որը և հանդիսանում է մեր աշխատանքի հիմնական արդյունքը», – նշված է հռչակագրի նախագծում:

«Փոքր խորհուրդը» նշում է, որ հանդիսանում է աշխատանքային և ոչ ներկայացուցչական խումբ: Այն սահմաններ չի դնում իր և այլ գոյություն ունեցող աշխատանքային խմբերի միջև` լինեն դա քաղաքական կուսակցություններ ու հասարակական կազմակերպություններ ու նախաձեռնություններ, արվեստի ոլորտի նախաձեռնություններ, մտածող ԶԼՄ-ներ, և պատրաստ է իրենց բոլորին ամբիոն տրամադրել «Փոքր Խորհրդի» նիստերին հնչեցնելու համար այնպիսի գաղափարներ ու հայեցակարգեր, որոնք առնչվում են են վերոնշյալ անցմանը դեպի սահմանադրական հասարակարգ:

Tekali Taxi