Գլխավոր / Հայաստան / ԱԳՆ-ի շենքը կվաճառեն հյուրանոցային ցանցի՞ն

ԱԳՆ-ի շենքը կվաճառեն հյուրանոցային ցանցի՞ն

Իշխանությունները մտադիր են վաճառել Հանրապետության հրապարակում գտնվող ՀՀ ԱԳՆ-ի, էկոնոմիկայի նախարարության շենքերը, «Նոյան Տապան» գրախանութը, գրում է «Ժողովուրդ» թերթը` հղում կատարելով իր լավատեղյակ աղբյուրներին:

Ըստ թերթի տեղեկությունների՝ այդ շենքերը վաճառվելու են «Կեմպինսկի» կազմակերպությանը, որը հայտնի է հյուրանոցային ցանցով ողջ աշխարհում, և նույնիսկ խոսվում է, որ այդ համալիրի նախնական արժեքը 500 մլն ԱՍՆ դոլար է:

 

Վաճառքը դեռ գործնական փուլ չի մտել, որովհետև իշխանությունները վերջնականապես չեն որոշել, թե ուր են տանելու ներկայումս այնտեղ տեղակայված նախարարությունները:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, սակայն, «ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքել է այդ լուրերը՝ ասելով, որ նման հարց չի քննարկվել, և իշխանությունները նման մտադրություններ չունեն:

Tekali Taxi