Գլխավոր / Հայաստան / Գիտնականները պատրաստվում են հերքել Այնշտայնի տեսությունը

Գիտնականները պատրաստվում են հերքել Այնշտայնի տեսությունը

Շվեյցարիայում գտնվող աշխարհի խոշորագույն Միջուկային հետազոտությունների Եվրոպական կազմակերպության գիտնականները կարծում են, որ շուտով կարող են հերքել լույսի արագության մասին Ալբերտ Այնշտայնի հարաբերականության տեսությունը, հայտնում է SkyNews-ը:

Ֆիզիկոսները հավատացած են, որ նեյտրոնը կարող է գերազանցել լույսի արագությունը:

Եվ, թեև նրանք նշում են, որ Այնշտայնի 1905 թվականին հայտնաբերած E=mc2 բանաձևի համաձայն` նման բան պարզապես հնարավոր չէ, այդուհանդերձ, գիտնականները հաղորդել են, որ Ջենովայի լաբորատորիայի տարրերի արագացուցիչից բաց թողնված նեյտրոնը 454 մղոնը (730 կմ) 60 նանովայրկյանով ավելի արագ է անցել, քան լույսը:

Թեև արդեն հստակ արդյունքներ կան, գիտնականները շարունակում են վերստուգել բոլոր տվյալները: Այժմ գիտնականները սպասում են, որպեսզի ԱՄՆ-ն և Ճապոնիան հաստատեն այս բացահայտումը:

 

Tekali Taxi