Գլխավոր / Հայաստան / Հայաստանցին ստիպել է որդուն մարիխուանա իրացնել

Հայաստանցին ստիպել է որդուն մարիխուանա իրացնել

Ռուսաստանի Բրյանսկ քաղաքում դատարանը քննելու է հայաստանցու գործը, որ իր անչափահաս որդուն ստիպել է մարիխուանա վաճառել։

Հայաստանցին անցյալ տարվա օգոստոսին Միրնի ավանի մոտակայքում հավաքել է վայրի մարիխուանայի խմբաքանակ, տանը չորացրել և փաթեթավորել է այն` հետագա իրացման նպատակով։

Թմրանյութը գնորդին նա փոխանցել է երեխայի միջոցով։

Հայաստանի քաղաքացուն սպառնում է 5–ից 12 տարվա ազատազրկում։

Tekali Taxi