Գլխավոր / Հայաստան / ՖՈՏՈ. Նաոմի Քեմբելը եգիպտական աչքի տեսքով տուն ունի

ՖՈՏՈ. Նաոմի Քեմբելը եգիպտական աչքի տեսքով տուն ունի

People ամսագրի վարկածով աշխարհի 50 ամենագեղեցիկ կանանցից մեկը` մոդել Նաոմի Քեմփբելը, իր ծննդյան օրվա կապակցությամբ յուրօրինակ նվեր է մատուցել ինքն իրեն` աչքի ձևով հսկայական առանձնատուն կառուցելով:

Տունը գտնվում է Թուրքիայի կղզիներից մեկում և 25 սենյակներ ունի, ինչպես նաև 5 լայնարձակ հյուրասրահներ: Ակնաբիբ հիշեցնող բազմաշերտ գմբեթը ամբողջությամբ ապակուց է պատրաստված, ինչի շնորհիվ տունը արևի էներգիայի ներքո է գտնվում:

Սակայն ամենահետաքրքիրը հենց տան արտաքին տեսքն է, որը կառուցված է եգիպտական աչքի ձևով: Այն իշխանություն և պտղաբերություն է խորհրդանշում: Միթոսաբանության համաձայն, այս խորհրդանիշը պաշտպանություն է ապահովում և անմահություն է պարգևում իր տիրոջը:

Tekali Taxi