Գլխավոր / Հայաստան / Պլասիդո Դոմինգոն կարող է Լոս Անջելեսում հայկական օպերա բեմադրել

Պլասիդո Դոմինգոն կարող է Լոս Անջելեսում հայկական օպերա բեմադրել

Սեպտեմբերի 25-ի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Լոս Անջելեսում հանդիպել է աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյի հետ:

Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը, մաեստրոն Սերժ Սարգսյանին ասել է, որ շատ լավ հիշողություններ ունի երևանյան այցից և համերգից, նույնքան լավ զգացումներ ունի հայերի և Հայաստանի նկատմամբ, քանի որ բազմաթիվ հայ ընկերներ ունի աշխարհի տարբեր ծայրերում:

Դոմինգոն նշել է, որ ցանկություն ունի մի օր կրկին վերադառնալ Հայաստան, քանի որ սիրել է մեր երկիրը և չափազանց բարձր է գնահատում այն ջերմ վերաբերմունքը, որին արժանացել է Երևանում ՀՀ նախագահի և հայ հանդիսատեսի կողմից:

Խոսելով իր ծրագրերի մասին՝ տենորը Սերժ Սարգսյանին ասել է, որ մտադրություն ունի օպերա բեմադրել Լոս Անջելեսում, որը կարող է լինել «Անուշ»-ը կամ «Դավիթ Բեկ»-ը:

Tekali Taxi