2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

Հովիկ Աբրահամյանը երիտասարդներին բարեկեցություն ու լավատեսություն է մաղթել

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը իր ֆեյսբության էջում դիմել է երիտասարդներին` շնորհավորելով նրանց Երիտասարդության համաշխարհային օրվա կապակցությամբ:

«Դուք եք մեր երկրի հասարակական կյանքի ակտիվ մասը և մտավոր ներուժը: Ժամանակակից Հայաստան կառուցելու, ուժեղ երկիր ունենալու գործում ձեզ անփոխարինելի նորարարի դեր է վերապահված», - գրել է Աբրահամյանը:

«Դուք նոր գաղափարների կրողն եք, իսկ երկիրն առանց գաղափարների չի կարող զարգանալ: Կրկին շնորհավորելով Երիտասարդության համաշխարհային օրվա առիթով` մաղթում եմ հաջողություններ, իղձերի իրականացում, բարեկեցություն, լավատեսություն ու հանդուրժողականություն: Վստահեցնում եմ, որ ես միշտ Ձեր գաղափարների ջատագովը կլինեմ ու իմ ուժերի ներածին չափով կաջակցեմ ձեր բոլոր նախաձեռնություններին: Ձեր հետ և ձեր օգնությամբ ես ավելի վստահ եմ նայում մեր երկրի ապագային», - եզրափակել է ԱԺ նախագահը:

Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը նոյեմբերի 14-ի նիստում հրաժարական է ներկայացնելու և այսուհետ ղեկավարելու է ՀՀԿ նախընտրական շտաբը: