Գլխավոր / Հայաստան / Սերբիայում գտել են Հիտլերի նավերի «գերեզմանը»

Սերբիայում գտել են Հիտլերի նավերի «գերեզմանը»

Ֆաշիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի ռազմածովային ուժերին պատկանող նավերի «գերեզմանը» հայտնաբերվել է Դունայ գետի հատակին`Սերբիայի տարածքում: Մի քանի հին ռազմական նավեր հայտնվել են ջրի մակերեսին գետի մակարդակի իջեցման պատճառով:

Սրանք 1944 թվականին «Դունայական էլֆ» օպերացիայի շրջանակներում գերմանացի զինվորականների կողմից խորտակած նավերի մի մասն են:

Այն ժամանակ Կարմիր բանակի և հարավսլավական պարտիզանակոմունիստական զորքերի հարձակման հետևանքով ֆաշիստական Գերմանիայի զորքերը ստիպված էին նահանջել հարավսլավական տարածքներից:

Գերմանիայի զորքերի հրամանատարությունը որոշում կայացրեց խորտակել մոտ 200 նավ, որոնք Հիտլերի զինվորները չէին կարողանում դեպի Գերմանիա տանել:

Tekali Taxi