Գլխավոր / Հայաստան / ՖՈՏՈՇԱՐՔ. 2 միլիոն բրիտանացիներ գործադուլ են հայտարարել

ՖՈՏՈՇԱՐՔ. 2 միլիոն բրիտանացիներ գործադուլ են հայտարարել

Այսօր առավոտյան Մեծ Բրիտանիայում մեկնարկել է պետաշխատողների 24-ժամյա գործադուլը, որին մասնակցում են ավելի քան երկու միլիոն քաղաքացիներ ողջ երկրից: Բրիտանացիները բողոքում են կենսաթոշակների վերաբերյալ կառավարության կողմից իրականացվելիք փոփոխությունների դեմ: Այս բողոքի ակցիան կարող է դառնալ վերջին 30 տարիների ամենախոշոր գործադուլը:

Գործադուլների պատճառով դադարեցվել է դպրոցների, օդանավակայանների, դատարանների, հիվանդանոցների և այլ պետական հիմնարկությունների աշխատանքը:

Զանգվածային բողոքի ակցիաները պայմանավորված են վարչապետ Դևիդ Քեմերոնի և կառավարությունում ֆինանսատնտեսական հարցերով պատասխանատու Ջորջ Օզբորնի նախաձեռնությամբ, համաձայն որի, պետք է ավելացվեն կենսաթոշակային հարկերը, իսկ թոշակային տարիք պետք է սահմանվի 67-ը:

Tekali Taxi