Գլխավոր / Հայաստան / ԱՄՆ-ում ջարդել են հրեաների խանութները

ԱՄՆ-ում ջարդել են հրեաների խանութները

Անհայտ անձինք անցյալ գիշեր ջարդել են Ամերիկյան Նյու Ջերսի նահանգի Հայլենդ Փարք քաղաքում գտնվող հրեական ընտանիքներին պատկանող խանութները:

Ինչպես հայտնում է «Կուրսորը», խոսքը գնում է հրեական սնունդ վաճառող խանութների մասին:

Հարկ է նշել, որ սա այս շրջանում վերջին օրերին տեղի ունեցած արդեն երկրորդ նման միջադեպն է: Մի քանի օր առաջ անհայտ անձինք քարեր էին նետել հրեական ուսանողական կենտրոնի պատուհանների վրա:

Նշենք, որ ռասիզմի դեմ Լիգայի տվյալների համաձայն, ամերիկացիների 15 %-ը հակասեմիթական հայացքներ ունեն: 2009 թվականի համեմատ հակասեմիթականությունն ԱՄՆ-ում աճել է 3 %-ով:

Միևնույն հարցման արդյունքների համաձայն, ամերիկացիների 14 %-ը կարծում է, որ հրեաները երկրում չափից շատ լծակներ ունեն: 30 %-ը կարծում են, որ հրեաները Իսրայելին ավելի շատ են նվիրված, քան ԱՄՆ-ին, իսկ 31% վստահ են, որ հենց հրեաներն են մեղավոր Հիսուս Քրիստոսի խաչման մեջ: