Գլխավոր / Հայաստան / Գիտնականները ՄԻԱՎ-ի տարածման կանխարգելման մեթոդ են գտել

Գիտնականները ՄԻԱՎ-ի տարածման կանխարգելման մեթոդ են գտել

Ամերիկացի գիտնականները ստեղծել են ռետրովիրուսային պատվաստանյութ, որի ազդեցությամբ  բջիջը սկսում է արտադրել հակամարմիններ, որոնք չեզոքացնում են ՄԻԱՎ-ի մասնիկները: Նոր ներարկման շնորհիվ հետազոտողներին հաջողվել է  լաբորատոր մկներին պաշտպանել ՁԻԱՀ-ից, որոնք վարակված էին իմունոդեֆիցիտի վիրուսով:

Համեմատելով փորձի արդյունքները` գիտնականները համոզվել են, որ ռետրովիրուսային պատվաստանյութը ամբողջությամբ պաշտպանում է մահաբեր վիրուսի հետևանքներից: Կենդանիները չեն կորցրել իմունային բջիջները և օրգանիզմը մաքուր էր, «ՄԻԱՎ»-ից «հետքեր» չէին մնացել:

«Պատվաստուկը իմունային համակարգից ոչ մի ջանք չի պահանջում, սակայն ներկայումս նմանատիպ նյութի պատրաստումը մարդու համար ապագայի հարց է մնում: Եթե մարդկային օրգանիզմը նույն կերպ արձագանքի նման պատվաստանյութին, կարելի է վստահորեն ասել, որ գտնվել է ՄԻԱՎ-ի տարածման կանխարգելման մեթոդը»,- փորձի արդյունքները մեկնաբանել է Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնական Դևիդ Բալտիմորը: