Հատկապես տեղումների ժամանակ, տնտեսվարողները պարտավոր են իրականացնել իրենց օբյեկտների հարակից տարածքների մաքրման աշխատանքները: Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում ասել է քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը:
«Տնտեսվարողների կողմից հարակից տարածքների պարտադիր բարեկարգման մասին պայմանների կատարումը Երևանի ավագանու որոշումն է: Ուստի հետևողական աշխատանք պետք է տարվի պարտավորությունների կատարման մասով», – հայտարարել է Արեյանը:
Խորհրդակցության ընթացքում, անդրադառնալով մայրաքաղաքում տոնական զարդարման աշխատանքների ընթացքին, վարչական շրջանների ղեկավարներին ու առևտրի և սպասարկումների վարչությանը հանձնարարվել է հնարավորին կարճ ժամկետում ավարտել նշված աշխատանքները, ինչպես նաև ապահովել մայրաքաղաքի տոնական լուսավորությունը:
Հանձնարարվել է նաև մայրաքաղաքի բոլոր կամուրջների, այգիների, պուրակների և մերձակա հատվածներում, փողոցներում ու բակային տարածքներում կատարվել լայնածավալ մաքրման աշխատանքեր:
«Երևանն իր տոնական զարդարանքին համապատասխան մաքուր տեսք պետք է ունենա»,- նշել է Կամո Արեյանը: