Home / Հայաստան / «Հերիք ա, բոլ ա». Տեսահոլովակ՝ ի պաշտպանություն Հայկ Գևորգյանի

«Հերիք ա, բոլ ա». Տեսահոլովակ՝ ի պաշտպանություն Հայկ Գևորգյանի

Փետրվարի 4-ին heriqabola օգտատերը YouTube տեսանյութերի կայքում հոլովակ է տեղադրել, որը կոչվում է «Հերիք ա, բոլ ա»: Հոլովակում երևում է, թե ինչպես քաղաքացիները, որոնց դեմքը չի երևում, այլ միայն ձեռքերը, Երևանի փողոցներում պաստառներ են փակցնում: Դրանցից մեկի վրա պատկերված է երեկ կալանավորված «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկող խմբագիր, լրագրող Հայկ Գևորգյանի նկարը հետևյալ գրությմաբ. «Հայկ Գևորգյան, քաղբանտարկյալ»:

Մեկ այլ պաստառի վրա ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նկարն է ուղեկցող գրությամբ. «Մարտի 1-ին դու ես կրակել ժողովդրի վրա: Մի’ տուր Աստծո անունը, սրբապիղծ»:

Վլադիմիր Գասպարյանի նկարով մեկ այլ պաստառի վրա գրված է. «Զգուշացե’ք. Մարտի 1-ի ոճրագործը՝ ոստիկանապետ»:

Tekali Taxi