2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Ինտերպոլի անձնագիր ունեցողները Հայաստանի մուտքի վիզայի կարիք չեն ունենա

Այսօր ՀՀ կառավարությունը որոշել է քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության (Ինտերպոլի) ճամփորդական փաստաթուղթը` էլեկտրոնային անձնագիրը, ճանաչել որպես ՀՀ պետական սահմանը հատելու իրավունք վերապահող փաստաթուղթ:

Այդ փաստաթուղթը կրող անձինք այսուհետ կազատվեն ՀՀ մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից։