Home / Հայաստան / Մաշտոցի պուրակում այսօր ձու կներկեն և ֆիլմ կդիտեն

Մաշտոցի պուրակում այսօր ձու կներկեն և ֆիլմ կդիտեն

Մաշտոցի պուրակում այսօր մի շարք միջոցառումներ են նախատեսված: Միջոցառումների ծրագիրը ներկայացված է «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության ստեղծած ֆեյսբուքյան էջում:

Այսպես, 13:00 – 14:00-ը տեղի է ունենալու նկարների ցուցահանդես` «Կանաչ մաքուր Երևան» խորագրով: Նկարների հեղինակները երեխաներ են, ովքեր ստեղծագործել են հանուն ծխախոտի ծխից ազատ միջավայրի: Նախատեսվում է այդ ընթացում պուրակը մաքրել աղբից և ծխախոտի մնացորդներից:

14:00 – 15:00-ը պուրակում հավկիթ են ներկելու, որից հետո ներկած հավկիթներով զարդարելու են պուրակը: Նախաձեռնողները կոչ են անում բերել երկու դատարկած ձու, ներկեր, գունավոր թղթեր:

14:30 – 16:00-ը ելույթ կունենա Կարին ավանդական երգի-պարի խումբը: Կհնչի ավանդական հայկական երգն ու պարը և կլինի դասընթաց:

20:00 – 21:00-ը տեղի կունենա Տիգրան Խզմալյանի «Քրիստոսի կենդանագիր պատկերը» ֆիլմի պրեմիերան:

Tekali Taxi