Home / Հայաստան / Ընտրացուցակներում 138 մահացածների անուններ են գտել

Ընտրացուցակներում 138 մահացածների անուններ են գտել

Թիվ 12  ընտրատարածքում ԱԺ մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու, ՀԱԿ անդամ Տիգրան Տեր-Պետրոսյանի շտաբը ընտրացուցակներում 138 մահացած մարդկանց անուններ է հայտնաբերել:

Տիգրան Տեր-Պետրոսյանի լիազոր ներկայացուցիչ Արամ Խաչատրյանն այդ մասին դիմում է ներկայացրել ՀՀ ոստիկանության Անձնագրերի և վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանին` նշելով, որ անճշտությունները հայտնաբերվել են շտաբի կողմից ընտրողների ցուցակների ճշգրտման ժամանակ:

«Դիմումում մենք խնդրել ենք ոստիկանությանը միջոցներ ձեռնարկել այդ անունները ընտրացուցակներից հանելու ուղղությամբ: Շտաբի ներկայացրած դիմումը ոստիկանությունում ընդունել են», – ասված է Տիգրան Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի կողմից տարածած հաղորդագրության մեջ:

Tekali Taxi