2026 թ. մայիս 28, հինգշաբթի

Համամասնական ընտրակարգով 6 կուսակցություններ անցան Ազգային ժողով (թարմացվում է)

12:40 Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է համամասնական ընտրակարգով ԱԺ ընտրությունների նախնական արդյունքերը` ամփոփելով բոլոր 1982 տեղամասերի տվյալները:

ՀՀԿ-ն հավաքել է 663066 ձայն (44,05 %), ԲՀԿ-ն՝ 454684 (30,2%), ՀԱԿ-ը` 106910 (7,1 %), Ժառանգությունը` 87095 (5,79%), ՀՅԴ-ն` 86296 (5,73%), ՕԵԿ-ը` 82690 (5,49%),  ՀԿԿ-ն` 15933 (1,06%), ՀԴԿ-ն` 5633 (0,37%), Միավորված հայերը`  3080 (0,2%):

Նշենք, որ այս պահին առկա տվյալների համաձայն խորհրդարան են անցնում 6 կուսակցություններ` ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, Ժառանգություն, ՀՅԴ և ՕԵԿ:

11:45-ի դրությամբ ԿԸՀ-ն հրապարակել է մշակված 1949 տեղամասերի արդյունքներ:

Համաձայն պաշտոնական տվյալների, ՀՀԿ-ն հավաքել է 649619 ձայն (44,1 %), ԲՀԿ-ն՝ 444960 (30,21%), ՀԱԿ-ը - 104534 (7,1 %), Ժառանգությունը - 84967 (5,77%), ՀՅԴ-ն - 84180 (5,71%), ՕԵԿ - 80813 (5,49%),  ՀԿԿ - 15580 (1,06%), ՀԴԿ - 5450 (0,37%), Միավորված հայեր - 2999 (0,2%):

Հիշեցնենք, որ Հայ Ազգային Կոնգրեսին, որպես կուսակցությունների դաշինքի, Ազգային ժողով մտնելու համար անհրաժեշտ է հավաքել ձայների 7 տոկոսը,մինչդեռ մյուս բոլոր կուսակցությունները պետք է հաղթահարեն 5 տոկոսի արգելքը:

10:45-ի դրությամբ ԿԸՀ-ն հրապարակել է մշակված 1849 տեղամասերի արդյունքներ:

Համաձայն պաշտոնական տվյալների, ՀՀԿ-ն հավաքել է 627806 ձայն (44,08 %), ԲՀԿ-ն՝ 331697 (30,31%), ՀԱԿ-ը - 100553 (7,06 %), Ժառանգությունը - 81892 (5,75%), ՀՅԴ-ն - 81047 (5,69%), ՕԵԿ - 77939 (5,47%),  ՀԿԿ - 15116 (1,06%), ՀԴԿ - 5216 (0,37%), Միավորված հայեր - 2920 (0,21%):

10:10-ի դրությամբ ԿԸՀ-ն հրապարակել է մշակված 1849 տեղամասերի արդյունքներ:

Համաձայն պաշտոնական տվյալների, ՀՀԿ-ն հավաքել է 583925 ձայն (44,23 %), ԲՀԿ-ն՝ 399507 (30,26%), ՀԱԿ-ը - 92787 (7,03 %), Ժառանգությունը - 75630 (5,73%), ՀՅԴ-ն - 74987 (5,68%), ՕԵԿ - 71905 (5,45%),  ՀԿԿ - 14050 (1,06%), ՀԴԿ - 4751 (0,36%), Միավորված հայեր - 2704 (0,2%):

09:52-ի դրությամբ ԿԸՀ-ն հրապարակել է մշակված 1779 տեղամասերի արդյունքներ: 

Համաձայն պաշտոնական տվյալների, ՀՀԿ-ն հավաքել է 610817 ձայն (44,06 %), ԲՀԿ-ն՝ 420239 (30,32%), ՀԱԿ-ը - 92738 (7,05%), Ժառանգությունը - 79941 (5,77%), ՀՅԴ-ն - 78856 (5,69%), ՕԵԿ - 76009 (5,48%),  ՀԿԿ - 14761 (1,06%), ՀԴԿ - 5034 (0,36%), Միավորված հայեր - 2839 (0,2%):

Հիշեցնենք, որ Հայ Ազգային Կոնգրեսին, որպես կուսակցությունների դաշինքի, Ազգային ժողով մտնելու համար անհրաժեշտ է հավաքել ձայների 7 տոկոսը,մինչդեռ մյուս բոլոր կուսակցությունները պետք է հաղթահարեն 5 տոկոսի արգելքը:

09:25-ի դրությամբ ԿԸՀ-ն հրապարակել է մշակված 1765 տեղամասերի արդյունքներ: 

Համաձայն պաշտոնական տվյալների, ՀՀԿ-ն հավաքել է 579224 ձայն (44,35 %), ԲՀԿ-ն՝ 395232 (30,26%), ՀԱԿ-ը - 91249 (6,99 %), Ժառանգությունը - 74431 (5,7%), ՀՅԴ-ն - 74040 (5,67%), ՕԵԿ - 70686 (5,41%),  ՀԿԿ - 13851 (1,06%), ՀԴԿ - 4668 (0,36%), Միավորված հայեր - 2663 (0,2%):

Հիշեցնենք, որ Հայ Ազգային Կոնգրեսին, որպես կուսակցությունների դաշինքի, Ազգային ժողով մտնելու համար անհրաժեշտ է հավաքել ձայների 7 տոկոսը,մինչդեռ մյուս բոլոր կուսակցությունները պետք է հաղթահարեն 5 տոկոսի արգելքը:

09:18-ի դրությամբ ԿԸՀ-ն հրապարակել է մշակված 1731 տեղամասերի արդյունքներ:

Համաձայն պաշտոնական տվյալների, ՀՀԿ-ն հավաքել է 567074 ձայն (44,47 %), ԲՀԿ-ն՝ 385834 (30,26%), ՀԱԿ-ը - 88688 (6,95 %), Ժառանգությունը - 72231 (5,66%), ՀՅԴ-ն - 71936 (5,64%), ՕԵԿ - 68998 (5,41%),  ՀԿԿ - 13438 (1,05%), ՀԴԿ - 4498 (0,35%), Միավորված հայեր - 2572 (0,2%):

Հիշեցնենք, որ Հայ Ազգային Կոնգրեսին, որպես կուսակցությունների դաշինքի, Ազգային ժողով մտնելու համար անհրաժեշտ է հավաքել ձայների 7 տոկոսը,մինչդեռ մյուս բոլոր կուսակցությունները պետք է հաղթահարեն 5 տոկոսի արգելքը:

08:50 -ի դրությամբ ԿԸՀ-ն հրապարակել է մշակված 1657 տեղամասերի արդյունքներ: 

Համաձայն պաշտոնական տվյալների, ՀՀԿ-ն հավաքել է 542495 ձայն (44,45 %), ԲՀԿ-ն՝ 370941 (30,39%), ՀԱԿ-ը - 83935 (6,88 %), ՀՅԴ-ն - 68793 (5,64%), Ժառանգությունը - 68240 (5,59%), ՕԵԿ - 66611 (5,46%),  ՀԿԿ - 12742 (1,04%), ՀԴԿ -  4266 (0,35%), Միավորված հայեր - 2460 (0,2%):

Հիշեցնենք, որ Հայ Ազգային Կոնգրեսին, որպես կուսակցությունների դաշինքի, Ազգային ժողով մտնելու համար անհրաժեշտ է հավաքել ձայների 7 տոկոսը,մինչդեռ մյուս բոլոր կուսակցությունները պետք է հաղթահարեն 5 տոկոսի արգելքը:

07:25-ի դրությամբ ԿԸՀ-ն հրապարակել է մշակված 1450 տեղամասերի արդյունքներ:

Համաձայն պաշտոնական տվյալների, ՀՀԿ-ն հավաքել է 454221ձայն  (45 %), ԲՀԿ-ն՝ 308995 (30,61%), ՀԱԿ-ը - 66577 (6,6 %), ՀՅԴ-ն - 57067 (5,65%), Ժառանգությունը - 53438 (5,29%), ՕԵԿ - 53422 (5,29%),  ՀԿԿ - 10388 (1,03%), ՀԴԿ -  3341 (0,33%), Միավորված հայեր - 1985 (0,2%):

02:25-ի դրությամբ ԿԸՀ-ն հրապարակել է 250 տեղամասերի տվյալներ, որոնց համաձայն.

ՀՀԿ - 43003 (54,8%), ԲՀԿ -22536 (28,72%), ՀՅԴ - 4163 (5,31%), ՕԵԿ - 3442 (4,39%), ՀԱԿ-2508 (3,2 %) Ժառանգություն - 1976 (2,52%), ՀԿԿ - 536 (0,68%), ՀԴԿ -  167 (0,21%), Միավորված հայեր - 138 (0,18%):

02:20 Epress.am-ը տվյալներ է ստացել 7,10 ընտրատեղամասից.

ՀՀԿ - 381, ԲՀԿ - 194, ՀԱԿ - 135, ՕԵԿ - 86, ՀՅԴ - 82, Ժառանգություն - 69, ՀԿԿ - 11, ՀԴԿ - 5:

02:12-ի դրությամբ ԿԸՀ-ն հրապարակել է 228 տեղամասերի տվյալներ, որոնց համաձայն.

ՀՀԿ - 36856 (57,74%), ԲՀԿ -20973 (30,21%), ՀՅԴ - 3664 (5,34%), ՕԵԿ - 2689 (4,33%), ՀԱԿ-1972 (2,86%) Ժառանգություն - 1667 (2,35%), ՀԿԿ - 448 (0,66%), ՀԴԿ -  139 (0,21%), Միավորված հայեր - 114 (0,18%):

00:22 ԿԸՀ-ն շարունակում է մարզային փոքր բնակավայրերի տվյալներ հրապարակել: 34 մշակված տեղամասերի արդյունքում գրանցված տվյալների համաձայն, ՀՀԿ - 2959, ԲՀԿ - 541, ՀՅԴ - 320, ՕԵԿ - 126, ՀԱԿ-67, Ժառանգություն - 65, ՀԿԿ - 20, ՀԴԿ - 9, Միավորված հայեր - 9:

00:01 ԿԸՀ-ն հրապարակել է 25 մշակված տեղամասերի արդյունքում գրանցված տվյալները.

ՀՀԿ - 1744, ԲՀԿ - 483, ՀՅԴ - 230, ՕԵԿ - 99, ՀԱԿ-48, Ժառանգություն - 32, ՀԿԿ - 14, ՀԴԿ - 6, Միավորված հայեր - 7

23:44 ԿԸՀ-ն հրապարակել է 22 մշակված տեղամասերի արդյունքում գրանցված տվյալները.

ՀՀԿ - 1287, ԲՀԿ - 394, ՀՅԴ - 172, ՕԵԿ - 80, ՀԱԿ-39, Ժառանգություն - 39, ՀԿԿ - 10, ՀԴԿ - 6, Միավորված հայեր - 6:

23:35 Epress.am-ը ստացել է 1/28 ընտրատարածքի արդյունքները` ՀՀԿ - 291, ՀՅԴ - 87, Ժառանգություն - 102, ԲՀԿ - 172, ՕԵԿ - 60, ՀԱԿ - 118, ՀԴԿ - 11, Միավորված հայեր - 3, ՀԿԿ - 10: Անվավեր` 41: Ինչպես հայտնում է Հելսինկյան ասոցիացիայի ղեկավար Միքայել Դանիելյանը, ոստիկանները, ովքեր տվյալ ընտրատարածքում պետք է ապահովեին անվտանգությունը, հարբած էին:

23:34 Հելսինկյան ասոցիացիայի ներկայացուցիչ Թերեզա Կարապետյանը Epress.am-ի հետ զրույցում պատմել է, որ 01/04 ընտրատարածքում 17:32-ին հնարավորություն չի եղել մտնել տեղամաս: Տեղամասում կեղծ անձնագիր է հայտնաբերել Ժառանգության թեկնածու Ստեփան Սաֆարյանի վստահված անձը, սակայն հանձնաժողովը հրաժարվել է գրանցել այն: Համաձայն Հելսինկյա ասոցիացիայի դիտորդի, հեռագայում արձանագրություն կազմվել է, բացյ իրավիճակը շատ ավելի մեղմ է ներկայացվել:

23:29 ԿԸՀ-ն հրապարակել է 9 մշակված քվեաթերթիկների արդյունքում գրանցված տվյալները.

ՀՀԿ - 334, ԲՀԿ - 67, ՀՅԴ - 15, Ժառանգություն - 13, ՕԵԿ - 8, ՀԱԿ-6, ՀԿԿ - 4, ՀԴԿ - 1, Միավորված հայեր - 0:

23:06  Ընտրությունների հանրային վերահսկողության միասնական շտաբը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է.

«Քվեարկության օրվա ընթացքում ընտրությունների հանրային վերահսկողության միասնական շտաբը հրապարակել է երկու հայտարարություն, որոնցում նշվել է ընտրական գործընթացի բազմաթիվ օրինախախտումներ: Ընտրությունների  մասնակիցների պաշտոնապես հրապարակված խիստ անարժանահավատ թիվը միայն խորացնում է կասկածները ընտրությունների օրինական ընթացքի վերաբերյալ: Միասնական շտաբը անհրաժեշտ է համարում շարունակել համատեղ ջանքերը ընտրական գործընթացի, բողոքարկման և վերահաշվարկների կազմակերպման ուղղությամբ»:

23:00 Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է էլեկտրոնային եղանակով իրականացված քվեարկության արդյունքները: Ընտրողները 238-ն են եղել: Քվեարկությանը մասնակցել են 195 մարդ, անվավեր է ճանաչվել  5 քվեաթերթիկ։ ՕԵԿ-ը և Կոմկուսը ձայն չեն ստացել: ՀՀԿ-ն հավաքել է 173 ձայն, ՀՅԴ-ն՝ 6, «Ժառանգությունը»՝ 5, ՀԱԿ-ը և ԲՀԿ-ն՝  2-ական, Դեմկուսը և Միավորված հայերը՝ 1։

22:30 20:00-ի դրությամբ Երևանում քվեարկել է 483, 692 մարդ, Արագածոտնի մարզում` 78, 587, Արարատի մարզում` 150,488, Արմավիրի մարզում` 124, 893, Գեղարքունիք` 122,963, Լոռի` 139,741, Կոտայք` 150,211, Շիրակ` 131,237, Սյունիք` 87,686, Վայոց Ձոր` 31,655, Տավուշ` 71,365: Ընդհանուր առմամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 62, 33 տոկոս:

21:00 ԿԸՀ անդամ Սոնա Մարկոսյանն Armenia-TV-ի եթերում նշել է, որ այս փուլում տեղամասերում սկսվել է ամփոփման գործընթացը: Ամփոփման նիստը սկսվում է ու առանց ընդհատման շարունակվելու և ավարտվելու է առավոտյան ժամը 6-ին:

«Ավարտից հետո արդյունքները պիտի կարողանանք  հասցնել ընտրատարածքային ընտրայկան հանձնաժողով: Հիշեցնեմ, որ ամոփման նիստին իրավունք ունեն մասնակցել նաև թեկնածուները», - նշել է Մարկոսյանը:

«Քվեատուփը բացելուց ու քվեաթերթիկները տեսակավորելուց հետո թեկնածուների ձայները փաթեթավորվում են՝ անվավեր ձայները, իսկ չսահմանված նմուշի ձայները չեն փաթեթավորվում: Առձեռն ընտրատարածքային ընտրական հանձնաժողով են տարվում քվեատուփից դուրս եկած չսահմանված նմուշի ծրարները, տեղամասային հանձնաժողովի կնիքը, տեղամասային հանձնաժողովի դրոշմակնիքը, գրանցամատյանը և երկու արձանագրություն: Մյուս տեսակավորված քվեաթերթիկները, մնացած ամեն ինչը դրվում է մեկանգամյա օգտագործման պարկում», - նշել է Մարկոսյանը:

Նա նաև հիշեցրել է, որ առաջին հերթին ամփոփվում են համամասնական ընտրակարգով ընտրության արդյունքները:

«Ամենաուշը ժամը 08:00-ին ընտրատարածքներում պետք է մուտք արված լինի, իսկ առաջին թվերը չեմ կարող ասել: Կան փոքր տեղամասեր, որտեղ 1,5- 2 ժամում կարողանում են ամփոփել, և թվերը շատ արագ հասցնում ընտրատարածք, իսկ ընտրատարածքներն անմիջապես մուտքագրում են համակարգիչ, և մենք այդ թվերը տեսնել միանգամից և երևի 1-2 ժամից այդ թվերը կարող ենք ունենալ», - եզրափակել է նա:

20:00 ԱԺ ընտրությունների քվեարկությունն ավարտվեց: Ընտրատեղամասերում սկսվել է հաշվարկը:

Օրվա ընթացքում թարմացվող լրահոսին կարող եք հետևել այստեղ և այստեղ: