Home / Տեսանյութեր / Եվրատեսիլում Հունաստա՞նն է հաղթելու. մրցույթը կօգնի հաղթահարել ճգնաժամը

Եվրատեսիլում Հունաստա՞նն է հաղթելու. մրցույթը կօգնի հաղթահարել ճգնաժամը

Բաքվում անցկացվող «Եվրատեսիլ-2012» միջազգային երգի մրցույթի կուլիսներում լուրեր են շրջանառվում այն մասին, որ որոշ քաղաքական ուժեր ցանկանում են կեղծել մրցույթի եզրափակիչ փուլի քվեարկության արդյունքները` Հունաստանի հաղթանակն ապահովելու համար: Այս մասին գրում է ադրբեջանական Vesti.Az կայքը` հղում կատարելով mapmusic.ru-ին:

Ըստ տարածված խոսակցությունների` հաղթանակը և արդյունքում, Հունաստանում անցկացվելիք Եվրատեսիլը կօգնեն կարգավորել երկրի ֆինանսական դրությունը, քանի որ Հունաստանը կանգնած է Եվրատարածքից դուրս գալու շեմին: Եվրատեսիլի կազմակերպումը ծախսատար է, սակայն մրցույթն անցկացնող երկրում տնտեսական միջոցների ներդրումները փակում է բոլոր ծախսերը և երկրի բյուջեին միլիոնավոր եվրոների շահույթ է բերում:

Մրցույթի կազմակերպիչները վստահեցրել են, որ այս լուրերը միայն բանբասանքներ են: «Մեզ ամեն տարի մեղադրում են ձայների կեղծման մեջ, սակայն քվեարկության համակարգը տարեց տարի ավելի ապահով, օբյեկտիվ և ավելի թափանցիկ է դառնում: Մենք երջանիկ կլինենք, եթե Հունաստանը հաղթի, բայց դա որոշում են ոչ թե քաղաքական գործիչները, այլ ժյուրին և հանդիսատեսը ողջ Եվրոպայում»,-տեղեկությունները մեկնաբանել է մրցույթի համակարգող Ջոն Օլա Սանդը:

Նշենք, որ մրցույթի եզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 26-ին:

Tekali Taxi