Home / Տեսանյութեր / Քլինտոնը նկարահանվել է «Պոռնո-օսկարակրի» հետ և սկանդալի կենտրոնում հայտնվել (ՖՈՏՈ)

Քլինտոնը նկարահանվել է «Պոռնո-օսկարակրի» հետ և սկանդալի կենտրոնում հայտնվել (ՖՈՏՈ)

ԱՄՆ նախկին նախագահ և Պետդեպի ներկայիս ղեկավարի ամուսին Բիլ Քլինտոնը ամերիկյան ԶԼՄ-ների և հանրային ուշադրության կենտրոնում է հայտնվել: Մոնտե Կարլոյում Մոնակոյի արքայազն Ալբերտ 2-րդի կողմից կազմակերպված բարեգործական երեկոյի ընթացքում նախկին նախագահին նկատել էին միանգամից երեք հայտնի պոռնոաստղերի ընկերակցությունը վայելելիս:

«Գիշերները Մոնակոյում» գալա երեկոն տեղի էր ունեցել մայիսի 23-ին: Բոլոր հայտնի մարդկանցից Բիլ Քլինտոնը ընտրել էր հենց պոռնոաստղերի ընկերակցությունը, նշում է Newsru.com-ը:

Միջոցառումը լուսաբանող լրագրողները նախընտրել էին չնկատել պոռնոաստղերի ներկայությունը երեկոյին: Սակայն հենց իրենք` պոռնոաստղերը, ամերիկացի նախկին նախագահի հետ շփումը չէին կարող գաղտնի պահել: 2012 թվականի «Պոռնո-օսկար»-ի դափնեկիր Բրուկլին Լուն Քլինթոնի հետ նկարները տեղադրել էր իր Թվիթերում:

Երեկոյին աղջիկները բավական համեստ են հագնված եղել, երկար զգեստներով նրանք համեստ ժպտում էին տեսախցիկներին, ընդգծում է կայքը:

Սակայն այն փաստը, որ պոռնոաստղերը հրավիրված էին եղել բարեգործական երեկոյի և որ ԱՄՆ 42-րդ նախագահը համաձայնել էր նկարահանվել նրանց հետ, բուռն քննարկումների առիթ է դարձել ԱՄՆ-ում: Բլոգերներն իրար են ուղարկում նկարները` սուր մեկնաբանություններով ուղեկցելով դրանք:

Միաժամանակ, պոռնոաստղերը նշում են, որ նախագահն իրենց չէր հետապնդում, հենց իրենք են մոտեցել նրան, և խնդրել նկարահանվել: Սկզբում թիկնապահը աղջիկներին թույլ չի տվել անգամ մոտենալ Քլինտոնին, սակայն նախկին նախագահը, ինչպես պնդում են աղջիկները, միջամտել է իրավիճակին և հաճույքով նկարահանվել աղջիկների հետ:

Tekali Taxi