Home / Հայաստան / Ղարաբաղի ժողովուրդը պաշտպանում է սեփական տարածքը. ֆրանսիացի սենատոր

Ղարաբաղի ժողովուրդը պաշտպանում է սեփական տարածքը. ֆրանսիացի սենատոր

Լեռնային Ղարաբաղ այցելելու համար Ադրբեջանի կողմից «պերսոնա նոն գրատա» հայտարարված ֆրանսիացի սենատորներ Սոֆի Ժուասենը, Բեռնար Բունիեն և  Ֆիլիպ Մարինին կարծում են, որ, քանի որ Ֆրանսիան Մինսկի Խմբի համանախագահող երկիր է, կարևոր էր, որ սենատորներն անձամբ այցելեին Ղարաբաղ և սեփական աչքերով տեսնեին, թե ինչ է այնտեղ կատարվում: Այս մասին նրանք ասել են այսօր Ազգային ժողովում կայացած լրագրողների հետ հանդիպմանը:

«Որքան գիտեմ, այս տարածքը արգելված տարածք չէ,  բազմաթվ այլ պատվիրակություններ, նաև  պատգամավորական, եկել են այս երկիր մեզանից առաջ, և, մեր կարծիքով, Ֆրանսիայի Սենատը նույնպես այս հարցին կարող է մասնակից լինել և տեսնել իր հերթին, թե ինչ է այնտեղ կատարվում:  Մենք ուրախ եղանք, երջանիկ եղանք այս երկրում գտնել մի ժողովրդի, որը բացառիկ խիզախ ժողովրդավարական արժեքների սիրահար ժողովուրդ է  և աշխատում է,   չնայած դժվար պայմաններին», – ասել է սենատոր Սոֆի ժուասենը:

Նրա խոսքով` Ղարաբաղի բնակչությունը այդ տարածքի վրա ապրում է երկար դարեր ի վեր և ամեն ինչ կանի, որպեսզի երկիրը խաղաղության մեջ լինի, նույնքան ներդաշնակ, որքան եղել է մինչ այսօր»,- ասել է նա:

Սենատորը խոստովանել է, որ հուզմունքի պահեր է ապրել, երբ նկատել է, որ Ղարաբաղի ժողովուրդը, չնայած տարբեր ճնշումներին, փորձում է ժողովրդավարական արժեքների կրողը դառնալ և նաև պաշտպանել սեփական տարածքը, ինչը, Ժուասենի խոսքով, իրենց մոտ ցանկություն առաջացրեց շատ ավելի կոնկրետ ձևով արտահայտել իրենց բարեկամությունը, և հենց  այդ նպատակով էլ Էքսոնպրովանս քաղաքը առաջարկում է  Ստեփանակերտ քաղաքին քույր քաղաքների մակարդակով  հարաբերություններ հաստատել:

Սենատորները նաև կիսվել են Հայաստանից ստացված տպավորություններով և անգամ հայերեն բառեր են սովորել` «այո» և «կենաց»:

Tekali Taxi