2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

ՀՀԿ-ն հայտարարեց՝ ով է ղեկավարելու ԱԺ մշտական հանձնաժողովները

Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները ԱԺ-ում կղեկավարեն 12 մշտական հանձնաժողովներից  8-ը, մյուս 4-ը բաժին կհասնի ԲՀԿ-ին:

Այսօր երեկոյան կայացած ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է ՀՀԿ-ի ղեկավարած հանձնաժողովների նախագահների անունները.

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով - Դավիթ Հարությունյան

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով - Վարդան Այվազյանը

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով -  Գագիկ Մինասյան

Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով - Թաթուլ Հակոբյան

Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողով - Արա Բաբլոյան

Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով - Արտակ Դավթյան

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով - Արտակ Զաքարյան

Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողով – Կորյուն Նահապետյան