Home / Հայաստան / Աբրահամյանը բացառել է, որ իր նշանակումը ԲՀԿ-ի ճնշման արդյունք է

Աբրահամյանը բացառել է, որ իր նշանակումը ԲՀԿ-ի ճնշման արդյունք է

Որևէ մեկը չի կարող ճնշում գործադրել Հանրապետական կուսակցության վրա, այն էլ կադրային քաղաքականության հարցերում: Այս մասին այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո ասել է Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե հնարավոր է որ ԱԺ նախագահի պաշտոնում ինքն առաջադրվել է ԲՀԿ-ի ճնշման արդյունքում:

Նշենք, որ այսօրվա նիստին Աբրահամյանի թեկնածության օգտին ՀՀԿ գործադիր մարմինը քվեարկել է միաձայն:

«Դա բացառվում է», – հայտարարել է Հովիկ Աբրահամյանը:

Tekali Taxi