Home / Հայաստան / Հայտնի են ԱԺ հանձնաժողովների ԲՀԿ-ական ղեկավարները

Հայտնի են ԱԺ հանձնաժողովների ԲՀԿ-ական ղեկավարները

«Հայկական ժամանակ» օրաթերթը պարզել է, թե այսօր նոր խորհրդարանի առաջին նիստում ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոններում ԲՀԿ խմբակցությունն ում թեկնածություններն է առաջադրելու:

ԲՀԿ-ին բաժին է ընկնելու չորս հանձնաժողով, դրանք են` եվրաինտեգրման հանձնաժողովը, մարդու իրավունքների հանձնաժողովը, գյուղատնտեսական և բնապահպանական հանձնաժողովն ու տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովը: Թերթը նշում է, որ եվրաինտեգրման հանձնաժողովում կառաջադրվի Նաիրա Զոհրաբյանը, որը նաև ԲՀԿ խմբակցության քարտուղարն է լինելու, մարդու իրավունքների հանձնաժողովում` Էլինար Վարդանյանը, գյուղատնտեսական հանձնաժողովում` Սամվել Բալասանյանը, տարածքային կառավարման հանձնաժողովում` Ստեփան Մարգարյանը:

Tekali Taxi