Home / Հայաստան / Տավուշում 52-ամյա տղամարդն այգում աշխատելիս վիրավորվել է ադրբեջանցիների կրակոցից

Տավուշում 52-ամյա տղամարդն այգում աշխատելիս վիրավորվել է ադրբեջանցիների կրակոցից

Հունիսի 1-ին, ժամը 8.15-ին, Բերդի հոսպիտալից ոստիկանության Տավուշի բաժին հաղորդում է ստացվել, որ աջ ազդրի միջանցիկ հրազենային վիրավորումով իրենց մոտ է տեղափոխվել Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 1960 թ. ծնված Վ. Մելքումյանը:

Ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ` մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Մելքումյանը նշված վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 7.00-ի սահմաններում, նշված գյուղի խաղողի այգում աշխատելիս` ադրբեջանական  հենակետից արձակված կրակոցից:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Tekali Taxi