Home / Հայաստան / Google-ը կգնի .lol դոմենը

Google-ը կգնի .lol դոմենը

Google կորպորացիան դիմում է ներկայացրել Անունների և համարների շնորհման ամերիկյան ինտերնետային ICANN կորպորացիային  մի շարք «երկար» դոմենային անունների ձեռքբերման համար, այդ թվում` .google և .youtube: Այս մասին հաղորդվում է ընկերության պաշտոնական կայքում:

Ընկերությունը բոլոր այն դոմենները, որոնք ցանկանում է ձեռք բերել, բաժանել է 4 կատեգորիաների: Առաջինում ընկերության ապրանքանիշերն են, օրինակ, google-ը, երկրորդում, ընկերության ծառայությունների հետ կապված դոմեններն են (.docs և Google Docs):

.youtube-ը վերաբերում է դոմենների այն կատեգորիային, որոնք կարող են օգտակար լինել օգտատերերին: Այն կարող է օգտագործվել, օրինակ, ալիքների տեղադրման կամ առանձին ժանրերի առանձնացման համար: Չորրորդ խմբի մեջ են մտնում այն դոմենները, որոնք «պոտենցիալ հետաքրքիր են»,- նշում է Google-ը: Այս կատեգորիային է վերաբերում, օրինակ, .lol տարածքը, որն առաջացել է ինտերնետ LOL մեմից (laughing out loud – բարձր ծիծաղում եմ):

Ընկերությունը դիմում է ներկայացրել ընդհանուր առմամբ 50 դոմենային անունների համար: Ամեն մի դոմենի համար ICANN-ը 185 հազար դոլար է պահանջում:

Tekali Taxi