Home / Հայաստան / Դավիթ Հարությունյանը փորձում է պահե՞լ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության կազմը

Դավիթ Հարությունյանը փորձում է պահե՞լ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության կազմը

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը փորձում է անել ամեն ինչ, որպեսզի այդ պատվիրակության կազմն առաջիկայում մնա անփոփոխ, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը` հղում կատարելով իր աղբյուրներին:

«Ավելին, Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչները չպետք է ընդգրկվեն առնվազն հիմնական կազմում, որովհետև ՀԱԿ անդամներն իրենց համար կառավարելի չեն, և հատկապես նախագահական ընտրությունների համատեքստում մտավախություն ունեն, որ ՀԱԿ-ը լայնորեն կօգտագործի ԵԽԽՎ-ում իր հնարավորությունները», – նշում է թերթը:

Այս նպատակով Դավիթ Հարությունյանը մի քանի անգամ փորձել է զրույցել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ`պնդելով, որ որպես ընդդիմություն` պատվիրակության կազմում ընդգրկվեն միայն ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանն ու «Ժառանգությունից» Զարուհի Փոստանջյանը:

Թերթի հետ զրույցում Դավիթ Հարությունյանը նշել է, որ չի կարող մեկնաբանել տվյալ լուրերը, քանի որ պատվիրակությունը կազմում է ԱԺ նախագահը:

Tekali Taxi