Home / Հայաստան / Ո՞վ է քվեաթերթի վրա «Մուկ» գրել. Հովիկ Աբրահամյանը փնտրում է

Ո՞վ է քվեաթերթի վրա «Մուկ» գրել. Հովիկ Աբրահամյանը փնտրում է

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ոչ մի կերպ չի կարող հանգստանալ այն օրվանից, երբ Ազգային ժողովի ղեկավարության ընտրությունների օրը քվեաթերթիկներից մեկի վրա ձեռքով գրված էր եղել իր մականունը` «Մուկ», և մեծ տառերով` «դեմ»:  Այս մասին հաղորդում է «Հրապարակ» օրաթերթը:

Թերթի աղբյուրների համաձայն, Աբրահամյանը լծվել է համարձակ քվեարկողին հայտնաբերելու գործին:

«Թե ինչով կավարտվեն Արգամիչի (Հովիկ Աբրահամյանի հայրանունը – խմբ.) որոնողական գործողությունները, դեռ հայտնի չէ, սակայն, որոշ տեղեկությունների համաձայն, առայժմ բացահայտվել է կասկածյալների շրջանակը: Նրանք չորսն են` երեքը հարազատ ՀՀԿ-ից, մեկը` «կառուցողական ընդդիմությունից»` ԲՀԿ-ից», – գրում է թերթը:

Tekali Taxi