Home / Հայաստան / Կառավարության ծրագիրը ԱԺ-ում կքննեն հունիսի 20-ին

Կառավարության ծրագիրը ԱԺ-ում կքննեն հունիսի 20-ին

Հունիսի 20-ին տեղի է ունենալու Ազգային ժողովի նիստ, որի ժամանակ նոր ձևավորված կառավարությունը խորհրդարանի հաստատմանն է ներկայացնելու իր ծրագիրը: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը` հղում կատարելով ՀՀԿ-ում իր աղբյուրների վրա:

Նախօրեին թերթը գրել էր, որ ԱԺ ՀԱԿ, Դաշնակցություն և «Ժառանգություն» խմբակցությունները կառավարության ծրագրին «դեմ» են քվեարկելու:

«Այստեղ գլխավոր ինտրիգը մնում է այն, թե ինչպես է այդ ծրագրին քվեարկելու ԲՀԿ-ն: Եվ ընդհանրապես, հունիսի 20-ին ԱԺ-ում բավական ուշագրավ նիստ է սպասվում, այդ օրը Կոնգրեսի ներկայացուցիչները առաջին ելույթները կունենան», – նշում է «ՀԺ»-ն:

Tekali Taxi