Home / Տեսանյութեր / Թուրքիան և Ադրբեջանը պետք է դուրս գան օկուպացված տարածքներից, վստահ է Շարմազանովը

Թուրքիան և Ադրբեջանը պետք է դուրս գան օկուպացված տարածքներից, վստահ է Շարմազանովը

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքել է երեկ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի կողմից հնչեցված հայտարարությանը, ըստ որի, «երբ Հայաստանը դուրս կգա օկուպացված տարածքներից, նրա հետ ևս հնարավոր կլինի հարաբերություններ հաստատել»:

«Թուրքիան համառորեն շարունակում է արհամարհել իր իսկ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները և խեղաթյուրել իրականությունը: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ այսօր «Թուրքիա» և «եվրաինտեգրում» հասկացությունները հոմանիշներ լինել չեն կարող: Ի գիտութուն, թե Հայաստանից արևմուտք և թե Արցախից արևելք ընկած երկրների ղեկավարների` ևս մեկ անգամ փաստեմ, որ, այո, կան օկուպացված տարածքներ, և այդ օկուպացված տարածքներից պետք է դուրս գան հենց թուրքերն ու ադրբեջանցիները», – հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Միաժամանակ, Շարմազանովն անընդունելի է համարում Թուրքիայի` վերջնագրերով խոսելու գործելաոճը:

«Եվս մեկ անգամ վերահաստատում, որ մենք վճռական ենք մեր համազգային նպատակներին հասնելու ուղղությամբ», – հայտարարել է քաղաքական գործիչը:

Tekali Taxi