Home / Տեսանյութեր / Պայթյուն «Մարիաննա» գործարանում. տուժածի վիճակը ծանր է

Պայթյուն «Մարիաննա» գործարանում. տուժածի վիճակը ծանր է

Այսօր, ժամը 08:35-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկություն է ստացել, որ «Հաղթանակ» թաղամասում` «Մարիաննա» կաթնամթերքի գործարանում, տեղի է ունեցել պայթյուն, կա տուժած:

Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ ընկերության կաթսայատան ներսում կաթսա է պայթել, ինչի հետևանքով 55-ամյա Է. Ղազարյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների՝ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է:

Tekali Taxi