Home / Տեսանյութեր / Ավանի «Սթար» սուպերմարկետի մոտ սպանել են 24-ամյա տղայի

Ավանի «Սթար» սուպերմարկետի մոտ սպանել են 24-ամյա տղայի

Երեկ երեկոյան` 20.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս է ահազանգել Լիլիթ ներկայացած մի կին, ով ասել է, որ Ավանի «Սթար» սուպերմարկետի մոտ ծեծել են մի քաղաքացու, որի վիճակը ծանր է, և փորձում են փրկել կյանքը:

Ոստիկանությունը հայտնում է, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է 24-ամյա Վրեժ Աշխատյանի դիակը` աջ քունքային, ձախ այտային, շրթունքների և աջ բազկի մասերում արյունազեղումներով, աջ և ձախ ուսահոդերի շրջաններում՝ քերծվածքներով:

Կատարվում է նախաքննություն:

Tekali Taxi