Home / Տեսանյութեր / Թուրք ուսանողները 8 տարի բանտում կանցկացնեն անվճար կրթություն պահանջելու համար

Թուրք ուսանողները 8 տարի բանտում կանցկացնեն անվճար կրթություն պահանջելու համար

Թուրքիայի դատարանը երեկ 8 տարվա և 5 ամսվա ազատազրկման է դատապարտել 2010 թվականին անվճար կրթության պահանջով բողոքի ակցիա կազմակերպած երկու ուսանողների` «ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու» հիմքով, հաղորդում է Hurriyet-ը:

Ուսանողներ Բերնա Յիլմիզը և Ֆերհաթ Թյուզերը 2010-ի մարտի 14-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` կաթոլիկ համայնքի հետ հանդիպմանը պաստառ էին բացել. «Մենք անվճար կրթություն ենք ուզում և կստանանք այն»:

Յիլմազն ու Թյուզերը մեկուկես տարի բանտում էին անցկացրել: Նրանք ազատ էին արձակվել 2011-ի հոկտեմբերին այն բանից հետո, երբ գործով դատախազ Քասիմ Իլիմօղլուն պահանջել էր ազատ արձակել նրանց, պնդելով, որ ուսանողների բողոքը սահմանադրական էր, և խոսքի ազատության շրջանակներում էր իրականացվել:

Այդուհանդերձ, ավելի ուշ այս գործում Իլիմօղլուին փոխարինած Ադեմ Օզքանը պահանջել էր մեղավոր ճանաչել ուսանողներին` ահաբեկչական կազմակերպության հետ կապեր ունենալու համար:

Tekali Taxi