Home / Հայաստան / Նալբանդյանը Ճապոնիայի արտգործնախարարին հրավիրել է Հայաստան

Նալբանդյանը Ճապոնիայի արտգործնախարարին հրավիրել է Հայաստան

Հունիսի 6-ին Տոկիոյում՝ ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Ճապոնիայի ԱԳ նախարար Կոիչիրո Գեմբայի (Koichiro Gemba) հետ:

Արտգործնախարարները բարձր գնահատեցին երկու երկրների միջև հաստատված երկխոսությունը և խորհրդանշական համարեցին, որ Սերժ Սարգսյանի այցելությունը Ճապոնիա տեղի է ունենում դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանամյակի հոբելյանական տարում:

ԱԳՆ լրատվական ծառայության փոխացմամբ` նախարարներ Նալբանդյանն ու Գեմբան հանգամանալից զրույց ունեցան երկկողմ հարաբերությունների առավել զարգացման և այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շուրջ:

Հայաստանի և Ճապոնիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարևորեցին հանդիպումից առաջ ԱԳՆ-երի միջև ստորագրված համագործակցության մասին հուշագիրը՝ համոզմունք հայտնելով, որ այն կնպաստի իրենց ղեկավարած նախարարությունների փոխգործակցության սերտացմանը, քաղաքական խորհրդակցությունների ակտիվացմանը:

Բանակցությունների օրակարգում էին Կորեական թերակղզու և Հարավային Կովկասի խնդիրները, դրանց լուծման համար գործադրվող ջանքերը:

Հանդիպմանը անդրադարձ եղավ նաև միջազգային կազմակերպություններում հայ-ճապոնական փոխգործակցությանը, միմյանց թեկնածությունների աջակցությանն առնչվող հարցերին:

Հայաստանի ԱԳ նախարարը իր ճապոնացի գործընկերոջը հրավիրեց այցելել Երևան:

Tekali Taxi