Home / Հայաստան / Շաքարավազի մեծածախ գինը բարձրացել է

Շաքարավազի մեծածախ գինը բարձրացել է

Երեկվանից թանկացել է հայաստանյան փոքր և միջին խանութներին մատակարարվող շաքարավազը, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

Մեկ 50 կիլոգրամանոց շաքարավազի պարկի գինը բարձրացել է 400 դրամով, այնսինքն` յուրաքանչյուր կիլոգրամը թանկացել է 8 դրամով: Թե որքան կբարձրանա մանրածախ գինը, պարզ կդառնա առաջիկա օրերին:

Թերթը հիշեցնում է, որ 2 տարի առաջ մեծ շուքով վերաբացվեց Սամվել Ալեքսանյանին (Լֆիկ Սամո) պատկանող Սպիտակի շաքարի գործարանը, որի հզորությունը, ինչպես հայտարարվում էր այն ժամանակ, պետք է բավարարի Հայաստանի պահանջարկը, և մի բան էլ` արտահանվի: Այսինքն, ըստ «ՀԺ»-ի, տեսականորեն մեր սպառած շաքարավազն արտադրվում է Հայաստանում, և դրա գնի վրա չի կարող ազդել դրամի արժեզրկումը:

«Գործնականում Հայաստանը շարունակում է շաքարավազ ներկրել, ներկրողն էլ այդ նույն շաքարի գործարանի սեփականատեր Լֆիկ Սամոն է», – հավելում է թերթը:

Tekali Taxi