Home / Հայաստան / Բագրատյանը «բայղուշություն» չի անում. Հայաստանի արտաքին պարտքը լուրջ խնդիր է

Բագրատյանը «բայղուշություն» չի անում. Հայաստանի արտաքին պարտքը լուրջ խնդիր է

Արտաքին պարտքի ավելացումը որևէ լավ բանի չի հանգեցնի: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ԱԺ ՀԱԿ-ական պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը` մեկնաբանելով ՀՀ կառավարության երեկվա նիստում հնչած հայտարարությունն առ այն, որ 2012 թվականին Վերակառուցման և զարգացման ու Միջազգային զարգացման ընկերակցության միջազգային բանկերից Հայաստանը պետբյուջե է մուտքագրել 37 միլիոն դոլարի վարկ:

«Չեմ ուզում բայղուշություն անել, բայց սա սառը գնահատական է. այդ ամենը կհանգեցնի ՀՀ դրամի փոխարժեքի սրմանը, կդառնա դեֆոլտի պատճառ: Այսօր էլ Սերժ և Տիգրան Սարգսյանները բրյուսելներում ու ճապոնիաներում վարկով փող են փնտրում: Հանրապետության վիճակը ծանր է, և դրա մասին պետք է իմանա հասարակությունը», – ասել է Բագրատյանը:

Թերթն ընդգծում է, որ, տարեսկզբի տվյալներով, Հայաստանի պետական պարտքը գերազանցել է 3,5 միլիարդ դոլարը, իսկ դրա կեսից ավելին ձևավորվել է վերջին 3 տարիներին: Այդ ընթացքում արտաքին պարտքն ավելացել է 2 միլիարդ դոլարով:

Tekali Taxi