Home / Հայաստան / Տիգրան Սարգսյանը ՀԱԿ-ի հետ առայժմ չի պայմանավորվել

Տիգրան Սարգսյանը ՀԱԿ-ի հետ առայժմ չի պայմանավորվել

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն արդեն հանդիպել է ՀՀԿ, ՕԵԿ և ԲՀԿ ներկայացուցիչների հետ և քննարկել խորհրդարանին ներկայացվելիք կառավարության ծրագրի որոշ մանրամասներ, գրում է «Հրապարակ» օրաթերթը:

«Մնում են ՀՅԴ-ն, «Ժառանգությունը» և ՀԱԿ-ը: Եթե առաջին երկուսին առաջարկներ արվել են, ապա ՀԱԿ-ի հետ նույնիսկ պայմանավորվածություն չկա: Կամ վարչապետ Տիգրան Սարգսյանը չի կարևորում ՀԱԿ-ի տեսակետը, կամ էլ նախապես պատկերացնում է, թե ինչպիսին է լինելու իր ծրագրի նկատմամբ վերաբերմունքը», – նշում է թերթը:

Tekali Taxi