Home / Հայաստան / «Արզնի տոհմային ԹՏԽ» ընկերությունը խնդիրնե՞ր ունի

«Արզնի տոհմային ԹՏԽ» ընկերությունը խնդիրնե՞ր ունի

«Արզնի տոհմային ԹՏԽ» ընկերությունը ֆինանսական լուրջ խնդիրների առաջ է կանգնել, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը:

Թերթը նշում է, որ ընկերության մոտ գտնվող բնակավայրերի բնակիչներից շատերը հրաժարվում են պայմանագիր կնքել սեփականատեր Մարատ Ջանվելյանի հետ:

«Նրանք, ովքեր ժամանակ առ ժամանակ առիթ են ունենում այս ընկերության հետ առնչվել, այն կարծիքին են, որ ընկերության դեկավարները առաջնորդվում են ֆեոդալին բնորոշ հոգեբանությամբ` կարծելով, թե բոլորը իրենց համար ստրուկ են: Սրանից բացի, խոսակցություններ են պտտվում այն մասին, որ «Արզնին» այս տարի չի կարողացել իր ընկերության ներսում համապատասխան ներդրումներ կատարել, քանի որ Մարատ Ջանվելյանն անցյալ տարի իր որդիների «հերոսությունների» համար շատ թանկ է վճարել», – գրում է «ՉԻ»-ն` հիշեցնելով, որ 2011թ. մայիսին Ջանվելյանի տդաները Կոտայքի մարզի Հատիս գյուղում ծեծել էին մի խումբ գյուղացիների` չմոռանալով նաև իրենց մոտ եղած հրազեններով օդ կրակել:

Tekali Taxi