Home / Տեսանյութեր / Բժիշկները հրաժարվում են բուժել վանաձորցուն. նրան չեն տրամադրում հասանելիք դեղը

Բժիշկները հրաժարվում են բուժել վանաձորցուն. նրան չեն տրամադրում հասանելիք դեղը

Վանաձորի թիվ 1 հիվանդանոցում 2 ամիս պալիատիվ բուժօգնության պիլոտային ծրագրում ընդգրկված քաղաքացու բուժումը հրաժարվել են շարունակել այն բանից հետո, երբ բժիշկը նրան նշանակել է հոգեմետ նյութ պարունակող դեղամիջոց, մասնավորապես՝ դեղահաբերով մեթադոն: Այս մասին հաղորդում են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից:

Քաղաքացու որդին մոր իրավունքների պաշտպանության համար դիմել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակ: Աշխատակիցը զանգահարել է ՀՀ առողջապահության նախարարություն, որտեղից պատասխանել են, որ նշված դեղամիջոցը առկա է նախարարությունում, սակայն Վանաձորի թիվ 1 հիվանդանոցից չեն եկել այն ստանալու:

Կազմակերպության աշխատակիցը փորձել է կապ հաստատել հիվանդանոցի գլխավոր բժշկի և դեղերի գծով փոխտնօրենի հետ, սակայն նրանք չեն պատասխանել հեռախոսազանգերին, իսկ հիվանդանոցի ընդունարանից հայտնել են, որ չեն կարող փոխանցել նրանց:

Պիլոտային ծրագիրն իրականցվում է Գլոբալ ֆոնդի ֆինանսական  օժանդակությամբ, իսկ դեղամիջոցները դուրս են գրվում ՀՀ առողջապահության նախարարության կողմից՝ ըստ անհրաժեշտության:

Tekali Taxi